211652_close_icon
views-count4998 դիտում article-date 15:37 05-12-2016

Սիրիայում մարտական առաջադրանքից հետո կործանվել է ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի Cy-33 կործանիչներից մեկը

Սիրիայում մարտական առաջադրանքը կատարելուց հետո ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրին պատկանող Cy-33 կործանիչը չի կարողացել ճիշտ վայրէջք կատարել ավիակրի վրա և դուրս է եկել տախտակամածից, հաղորդում է Ria Novosti-ն։ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել պարպիչ մալուխի կտրվելու պատճառով։ Կործնիչի օդաչուին հջողվել է կատապուլտի միջոցով փրկվել։ Նրան տախտակամած է տեղափոխել փրկարարական ջոկատը։ ՌԴ Հյուսիսային նավատորմի ավիացիոն խումբը՝ «Ծովակալ Կուզնեցով»-ի գլխավորությամբ Սիրիայի ափերի մոտ են գտնվում նոյեմբերի կեսերից և հարվածներ հասցնում ահաբեկիչների դիրքերին։

Նմանատիպ նյութեր