211652_close_icon
views-count8384 դիտում article-date 13:20 04-12-2016

Ֆինանսական խնդիրների պատճառով Եվրատեսիլը Կիևի փոխարեն կարող է տեղի ունենալ Մոսկվայում

«Եվրատեսիլ» երաժշտական ​​մրցույթի կազմկոմիտեն 2017 թ.-ի մրցույթի անցկացման հնարավոր պաշտոնական վայր է դիտարկում Մոսկվան, քանի որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը հետ է մնում մրցույթի կազմակերպման աշխատանքներից: Հաղորդվում է, որ այդ քննարկումների պատճառներից է այն հանգամանքը, որ ուկրաինական կողմը ֆինանսավորման խնդիրներ ունի: Ըստ փորձագետների հաշվարկների՝ երաժշտական մրցությի համար պետք է առնվազն 25 մլն եվրո, ինչը Ուկրաինայի բյուջեի համար այս պահին դժվար է, չնայած այն հանգամանքնին, որ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ այդ միջոցներն արդեն գտնվել են և պատրաստ են Եվրատեսիլի անցկացմանը: Հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չի ընդունվել:

Նմանատիպ նյութեր