211652_close_icon
views-count59038 դիտում article-date 14:39 03-12-2016

Հազարավոր քաղաքացիներ կրկին հավաքվել են Գագիկ Ծառուկյանի տան մոտ և պահանջում են նրա վերադարձը քաղաքականություն՝ հայտարարելով. «Մեզ մենակ մի՛ թող». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1.5 ժամից ավելի է, մոտ 5000-ից ավելի քաղաքացիներ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի տան մոտ և պահանջում են, որպեսզի Գ. Ծառուկյանը՝ հավատարիմ իր խոստմանը, ժողովրդին միայնակ չթողնի և վերադառնա ոչ միայն մեծ քաղաքականություն, այլ նաև շարունակի իր կողմից կատարված բարեգործական աշխատանքները։ Ժողովրդի հետ են նաև Ազգային Ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և այլ պատգամավորներ։ Ժողովուրդը վանկարկում է «Ծառուկյան, վերադարձի՛ր, Ծառուկյան, վերադարձի՛ր», ինչին Գ. Ծառուկյանը պատասխանեց, որ 1-2 օրերի ընթացքում ժողովրդի հարցին ինքը կպատասխանի՝ բայց խոստանալով նաև, որ ժողովրդին միայնակ չի թողնի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր