211652_close_icon
views-count7786 դիտում article-date 17:48 30-11-2016

Հենրիխ Մխիթարյանը` աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների թվում

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում, որը կազմել է [url=http://www.fourfourtwo.com/features/fourfourtwos-best-100-football-players-world-2016-60-51]Fourfourtwo[/url] պարբերականը: Հայ ֆուտբոլիստը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը: Պարբերականը Մխիթարյանը վերաբերյալ նշել է. «Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի տարվա խաղացող, իսկ Kicker ամսագրի վարկածով զբաղեցրել 3-րդ տեղը, թեպետ նրա նոր ակումբի` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժկամությամբ է նրան խաղադաշտ մտցնում: Մխիթարյանն ապացուցել է, որ գիտի գոլ խփելու ձևերը: Նա ազատ խոսում է 7 լեզվով և նախկինում հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է», նշել է պարբերականը:

Նմանատիպ նյութեր