211652_close_icon
views-count5442 դիտում article-date 20:33 27-12-2015

Հենրիխ Մխիթարյանը՝ 100 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշում 17-րդն է. տեսանյութ

[url=http://www.skysports.com/football/news/12040/10108268/top-100-players-of-2015-where-do-lionel-messi-and-cristiano-ronaldo-rank]Sky Sports[/url]-ը հրապարակել է եվրոպական թոփ-5 առաջնությունների 100 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը: Լավագույնների ցուցակում է ընդգրկվել նաև Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը իր վարկանիշով 17-րդ հորիզոնականում է հայտնվել: Իսկ լավագույնը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է: Նշենք, որ Մխիթարյանը 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում է ընդգրկվել նաև բրիտանական The Guardian-ի վարկածով: Գերմանիայի Բունդեսլիգայի այս մրցաշրջանի 16 խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Ներկայացնում ենք 2015 թվականին Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները դորտմունդցիների կազմում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր