211652_close_icon
views-count53811 դիտում article-date 17:36 30-11-2016

Ալավերդիում մուրացկանների գինարբուքն ավարտվել է սպանությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սանահին-Սարահարթ թաղամասի 2/3 շենքի մոտ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 25 բնակարանի բնակիչ, 65-ամյա Հայկ Արամի Վարդումյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է հարվածից կամ հարվածներից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը հենց դեպքի վայրից բերման է ենթարկել Ալավերդի քաղաքի 44-ամյա բնակիչ Հրանտ Սուրենի Ասատրյանին: Այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արծրուն Շախկյանի գլխավորությամբ: Փաստի աթիվ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն ու կասկածյանը զբաղվելիս են եղել գինարբուքով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+

Նմանատիպ նյութեր