211652_close_icon
views-count57774 դիտում article-date 15:16 23-11-2016

Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուների անտարբերության պատճառով Վիլնյուսի փողոցը վերածվում է գարշահոտ «սահադաշտի», որտեղ ամեն օր ավտովթարներ են լինում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցում բախվել են Երևան քաղաքի 7-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Վարդան Խալաթյանի վարած Opel Zafira մակնիշի 35 AԼ 883 համարանիշի, Երևան քաղաքի 9-րդ զանգվածի բնակիչ, 36-ամյա Արամայիս Մկրտչյանի վարած Opel մակնիշի 34 ՍZ 087 համարանիշի և Երևան քաղաքի Նորք Մարաշ 6-րդ փողոցի բնակիչ, 25-ամյա Լևոն Դեմիրճյանի վարած Ford մակնիշի 34 DՏ 712 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը։, ում կողմից փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, որը առաջացել է դիտահորից դուրս եկած կոյուղաջրերից, իսկ բնակիչներն էլ արդարացիորեն ասում էին. «10 օրից ավելի է, էս վիճակն է։ Զանգել ենք թաղապետարան, քաղաքապետարան, սակայն ոչ մի արդյունք։ 10 օրում 15 վթարի ականատես եղանք։ Միակ սփոփանքն այն է, որ զոհեր ու վիրավորներ չենք ունեցել, բայց մարդիկ ունեցել են նյութական կորուստներ։ Ո՞վ է փոխհատուցելու այդ վնասները, չգիտենք։ Էլ չենք ասում գարշահոտության մասին։ Մինչդեռ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանի ղեկավարները, թողես, ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե մայրաքաղաքում ու վարչական շրջաններում նման պատկերների ականատես չենք լինի։ Մինչդեռ այս դեպքն այլ բան է հուշում։ Գոնե հիմա թաղապետարանի չինովնիկները իրենց տաքուկ կաբինետներից դուրս գան ու վերացնեն այս խնդիրը, հակառակ դեպքում ձյան տեղումների հետևանքով Մասիվում ունենալու ենք սահադաշտ»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սկզբից 2 ավտոմեքենաներ են բախվել մերկասառույցի պատճառով, այնուհետև 3-րդն է բախվել վթարված ավտոմեքենաներից մեկին։ Իսկ վթարից որոշ ժամանակ անց դեպքի վայր բարեհաճեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ով ավելի շատ արդարանում էր, թե մեղավորը իրենք չեն, այլ ինչ-որ կառույց»։ Բնակիչներն էլ հակադարձում էին՝ ասելով. «Թաղապետարանը իր վրայից քցում է պատասխանատվությունը»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր