211652_close_icon
views-count38968 դիտում article-date 13:01 22-11-2016

Նոր մանրամասներ՝ Ռալֆ Յիրիկյանի մասնակցությամբ վթարից. վարորդը, ով Fiat-ով բախվել էր Lexus-ին, եղել է խմած և մեքենա վարելու իրավունք չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Նարեկ Մովսիսյանի որոշմամբ բժշկական փորձաքննության են ենթարկվել Գառնի գյուղի Ալեքյան փողոցի բնակիչ, 33-ամյա Վահագն Հայրապետյանը և Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Ռալֆ Յիրիկյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փորձաքննությամբ պարզվել է, որ Վ. Հայրապետյանը եղել է 0.56 տոկոս խմած, իսկ Ռ. Յիրիկյանը եղել է սթափ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Վ. Հայրապետյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Նա ընդհանրապես ավտոմեքենա վարելու իրավունք չուներ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիվանդանոց են տեղափոխվել Վ. Հայրապետյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 24-ամյա Գեղամ Հայրապետյանը և 24-ամյա Արման Հովհաննիսյանը։ Ինչպես ավելի վա դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/20/101789/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտ գտնվող «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել էին Lexus մակնիշի 090 LL 90 համարանիշի և Fiat մակնիշի 31 LO 963 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննիչ Նարեկ Մովսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկաններն ու քննիչները պարզում էին վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ը վարել էր «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նույնպես գտնվում էր դեպքի վայրում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր