211652_close_icon
views-count108718 դիտում article-date 13:14 19-11-2016

Խայտառակ դեպք Երևանում. գործատուն աշխատակցուհուն պարտադրել է անհատական մերսում, այն է՝ մերսողը սեռական հարաբերություններ է ունեցել հաճախորդների հետ. հարուցվել է քրգործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 29-ամյա Մարինե Մանուկյանի հայտարարության հիման վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ մարտ ամսին աշխատանք գտնելու նպատակով List.am ինտերնետային կայքում տեղեկություն է հայտնաբերել մերսողի աշխատանքի վերաբերյալ և այդ հայտարարության հետքերով Մ. Մանուկյանը զանգահարել է Գագիկ Հարությունյանին։ Այնուհետև հանդիպելով Գ. Հարությունյանին՝ միասին գնացել են Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Դելֆին» մերսման սրահ։ Արդեն սրահում Գ. Հարությունյանը, այնուհետև նրանց միացած Նարեկ Մելքոնյանը Մ. Մանուկյանին ծանոթացրել են աշխատանքային պայմաններին, մատուցված ծառայություններին ու սակագներին։ Որոշ ժամանակ անց արդեն, երբ Մ. Մանուկյանը աշխատանքի է անցել «Դելֆին» մերսման սրահում, Գ. Հարությունյանը նրան հայտնել է, որ գոյություն ունի նաև մերսման այլ տեսակ, որը կոչվում է «անհատական մերսում»։ Մարինեի հարցին, թե ինչ է նշանակում անհատական մերսում, Գ. Հարությունյանը հայտնել է՝ հաճախորդի հետ պետք է սեռական հարաբերության մեջ մտնի և ինքը աշխատանքը չկորցնելու համար Գ. Հարությունյանի պարտադրմամբ մի քանի անգամ «կատարել է անհատական մերսում» տեսակը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 262 հոդվածի 1-ին մասի հատկանիշով և գործն ընդունվել է առանձին վարույթ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր