211652_close_icon
views-count27760 դիտում article-date 14:17 06-11-2016

Երևանում բախվել են Niva-ն ու BMW-ն. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ժամը 23:40-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Հովհաննիսյան 12 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վարուժան Ավետյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 55 RR 955 համարանիշի և 49-ամյա Ռաֆիկ Առաքելյանի վարած BMW մակնիշի 30 ԼԼ 573 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, 15-ամյա Կարինե Ստեփանյանը, 40-ամյա Մարիա Ստեփանյանը, 17-ամյա Գոռ Խաչատրյանը և 31-ամյա Արմեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր