211652_close_icon
views-count2466 դիտում article-date 21:20 24-10-2016

Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 24-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին: Վ. Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ հետագա գործակցությունն ավելի կամրապնդվի և է՛լ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի: Իրանի դեսպանը շնորհավորեց նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա հույս հայտնեց, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Դեսպանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է նաև ԻԻՀ կապի նախարարի այցը Հայաստան: Նախարարը պատրաստակամություն հայտնեց ընդունել իր գործընկերոջը և քննարկել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր: Կողմերը քննարկեցին նաև ճանապարհաշինության, երկաթուղու, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր