211652_close_icon
views-count3804 դիտում article-date 20:54 24-10-2016

Տարոն Մարգարյան. «Մենք կնպաստենք «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի հանդեպ վստահության ամրապնդմանը»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի միջոցով կատարված նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի 5 դպրոցներում և 16 մանկապարտեզներում կատարվել են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ մասով կատարված աշխատանքները: «Անհրաժեշտ է պարբերաբար հանրությանն իրազեկել «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակում ստացված նվիրատվությունների շնորհիվ կրթօջախներում իրականացված աշխատանքների մասին: Մեր բնակիչները պետք է տեղյակ լինեն, թե որ դպրոցներում և որ մանկապարտեզներում ինչպիսի աշխատանքներ են իրականացվել: Մեր նպատակն ի սկզբանե եղել է կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը, ինչը, կարող ենք արդեն արձանագրել, որ այս ծրագրերի շնորհիվ հաջողվել է: Ու համոզված եմ, որ պարբերաբար հանրությանը ներկայացնելով նաև այդ նվիրատվությունների շնորհիվ իրականացված աշխատանքները՝ մենք մեծապես կնպաստենք այս ծրագրերի հանդեպ վստահության ամրապնդմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր