211652_close_icon
views-count13175 դիտում article-date 22:51 22-10-2016

Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» առկա իրավիճակից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի թաքցրել իր դժգոհությունը, որ չի ընդգրկվել թիմի կազմում` Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ֆեներբահչեի» հետ հանդիպմանը (4:1): Հայ ֆուտբոլիստը վստահություն է հայտնել, որ պատրաստ է եղել խաղադաշտ դուրս գալ, սակայն Ժոզե Մուորինյոն նրան չէր հայտավորել խաղին, հայտնում է բրիտանական The Sun պարբերականը: Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 4 խաղի, որից հետո վնասվածքի պատճառով տևական ժամանակ շարքից դուրս էր եկել, իսկ այժմ` ապաքինվելուց հետո, առայժմ տեղ չի գտնում թիմի կազմում: «Ֆեներբահչեի» հետ խաղից հետո Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը պետք է շարունակի աշխատել և շուտով խաղադաշ վերադառնալու հնարավորություն կստանա:

Նմանատիպ նյութեր