211652_close_icon
views-count18888 դիտում article-date 10:15 22-10-2016

Կարեն Կարապետյանին սպասարկող «Lexus»-ը ո՞ւմ միջոցներով է ձեռքբերվել, զրահապա՞տ է, թե՞ ոչ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից: Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը շրջում է «Lexus lx 470» մակնիշի մեքենայով, որի վրա ամրացվել են ծառայողական համարանիշերը՝ «01 LL 001»: Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է եղել Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենան, ինչո՞ւ է Կարապետյանը հրաժարվել այդ մեքենայից, արդյո՞ք Կարեն Կարապետյանին սպասարկող «Lexus»-ը նոր է ձեռքբերվել, ո՞ւմ միջոցներով, զրահապա՞տ է այն, թե՞ ոչ: Կառավարությունից մեզ պատասխանեցին, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկող BMW 7-Series մակնիշի մեքենան Կառավարության ավտոտնտեսությունում է: Վստահեցրին, որ և՛ BMW 7-ը և՛ «Lexus lx 470»-ը Կառավարության բալանսում գտնվող մեքենաներ են: Մեր մյուս հարցերին պատասխան չստացանք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր