144731 դիտում
14:53 17-10-2016
Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում. բախվել են Mercedes-ն ու մարդատար ավտոբուսը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai մակնիշի 0032 Տ համարանիշի և Mercedes մակնիշի 34 CQ 099 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ավանի թիվ 11 և Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։
Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները։ Վթարի մասին տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունք, որտեղից պետք է ժամանի հետաքննիչը, սակայն 1,5 ժամից ավելի է, «մեծն» քննիչը «ուղտի ականջում քնած է, չկա», ինչի պատճասռով էլ Երևանի ՃՈ աշխատակիցները աշխատում են գերլարված։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ նոր որոշումը կայացվել է քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հրամանով, ինչի պատճառով էլ ներկայիս վթարի վայրը հիշեցնում է «լրիվ աջաբ սանդալ», քանի որ Ա. Հովսեփյանի նոր հրամանով միայն մահվան դեպքով վթարների ժամանակ են ժամանելու քննիչները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով բախվել է Mercedes-ի հետնամասին, այնուհետև առաջ ընթանալով՝ կողաշրջվել։
Նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
649 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
727 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
766 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին