211652_close_icon
views-count3217 դիտում article-date 09:04 14-10-2016

«Կառավարվող քաոս»–ի մեթոդը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այլևս ակնհայտ է, որ եկող տարվա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխանական համակարգը ծրագրում է, այսպես կոչված, «կառավարվող քաոս»–ի մեթոդը կիրառել։ Այս մարտավարության էությունը կայանալու է նրանում, որ ԱԺ ընտրությունների ընթացքում քաղաքական դաշտը ողողվելու է տարատեսակ նորաստեղծ կուսակցություններով։ Դրանց մի մասը, հնարավոր է, «հին» դեմքերով իբրև նոր ուժ կներկայանան։ Այս ամենի նպատակը քաղաքական դաշտի լղոզումն է, որպեսզի ընտրողը չկարողանա կողմնորոշվել, և հին քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ն և նրա նախկին կոալիցիոն գործընկերները, դառնան «փոքր չարիք», որին կարելի է նաև հանդուրժել։ Այս մարտավարությունը իշխանական համակարգի համար ենթադրում է լրացուցիչ ծախսեր. «Ժողովուրդ»-ի հաշվարկներով՝ յուրաքանչյուր նոր կեղծ կուսակցության համար մոտ 100 մլն դրամ անհրաժեշտ կլինի։ Բայց, դե, իշխանական համակարգը պահպանելու համար լրացուցիչ մի քանի հարյուր միլիոն դոլարն ի՞նչ է, որ չծախսեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր