211652_close_icon
views-count3896 դիտում article-date 22:48 13-10-2016

Մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը

Աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերի համերգով մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը: Համերգին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  Հարկ է նշել, որ երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացվող «Երևան Ջազ Ֆեստ» փառատոնն այս տարի նվիրվում է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, հայտնի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին: «Երևան Ջազ Ֆեստ 2016»-ը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր