211652_close_icon
views-count37360 դիտում article-date 21:25 12-10-2016

Առեղծվածային վթար Երևանում. ցեխով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արամի փողոցի թիվ 80 շենքի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, շինանարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ցեխով բեռնված КамАЗ մակնիշի 886 ՍԼ 63 համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր ժամանելը, վարորդ, 55-ամյա Վաչիկ Ադամյանը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից հայտնել են, որ նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքի վայր են ժամանե թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կողաշրջված ավտոմեքենան պատկանում է «ԴԱԿ ՇԻՆ» ՍՊԸ-ի հաշվեկշռում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կետրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր