211652_close_icon
views-count72363 դիտում article-date 15:16 12-10-2016

Արտակարգ դեպք Սուրենավան գյուղում. գայլը կամ գայլերը հոշոտել են 2 զինվոր եղբայրների հորը պատկանող այծերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Վաղ առավոտյան Սուրենավան գյուղի Բարեկամություն փողոցի թիվ 41 տան բնակիչ Պավել Օհանյանը անասնագոմ մտնելիս հայտնաբերել է իրեն պատկանող թվով 7 այծերին հոշոտված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պ. Օհանյանի կանչով ժամանել են Արարատի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն փրկարարները ոչ մի անելիք չեն ունեցել. գայլը տան կամ գայլերը տան բակում հոշոտել էին այծերին։ Նշված հասցե են ժամանել Արարատի մարզպետարանի պատասխանատուները, ովքեր տեղում ծանոթանալով իրավիճակին՝ խոստացել են, որ տուժված քաղաքացուն կօգնեն, սակայն գյուղացիները չեն հավատում, քանի որ նմանատիպ դեպքեր էլի են եղել մարզում և շատ գյուղացիներ կամ չնչին գումարներ են ստացել պատկան մարմինների կողմից կամ օգնություն տրամադրելը «գրվել է սառույցի վրա»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընտանիքը բազմանդամ է, գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, իսկ Պ. Օհանյանի 2 տղաները ծառայում են հայոց բանակում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է նշված մարզում հայտնի գործարար, «Ավշար» գինու գործարանի սեփանակատեր Գրիգորյանին՝ խնդրելով, որպեսզի գործարարը օգնության ձեռք մեկնի Պ. Օհանյանին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր