211652_close_icon
views-count14966 դիտում article-date 20:23 30-09-2016

Երևանում 57-ամյա ԱՄՆ քաղաքացու մահվան փաստով նախաքննություն է սկսվել և նշանակվել են մի շարք փորձաքննություններ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Թոմաղանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 29-ին Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացու մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի թիվ 41 խումբը կանչով մեկնել է Վարդաշեն 4-րդ փողոցի թիվ 32 տուն, որտեղ հայտնաբերել են 57-ամյա Գրիգոր Լոխմաջյանի դին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Թոմաղանյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր