211652_close_icon
views-count1996 դիտում article-date 18:13 29-09-2016

Թումոն կմասնակցի տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական էքսպոյին՝ Digitec 2016-ին

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին Թումոն կմասնակցի տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական էքսպոյին՝ Digitec 2016-ին: Ինչպես միշտ, այս տարի նույնպես մենք կներկայացնենք Թումոյի պատանիների վերջին ձեռքբերումները տեխնոլոգիաների և արվեստի ոլորտներում: Թումոյի տաղավարում այցելուներին կսպասեն մի շարք նախագծեր, որոնց շրջանակներում՝ - Մեր ուսանողները այցելուներին կնկարեն տարբեր մուլտֆիլմերի ոճերով: - Թումոյի անիմացիոն ստարտափ Yelling-ը տեղում կստեղծի պլաստիլինով stop-motion անիմացիա: - Թումո ստարտափ Marimba Games-ը կներկայացնի իր ստեղծած վիդեո խաղերը: - Այցելուները կփորձարկեն Oculus Rift ծրագրով թումոցիների ստեղծած վիրտուալ իրականության խաղերը: - Թումոյի ու ԵՄ-ի համատեղ հակակոռուպցիոն խաղի հեղինակները կծանոթացնեն բոլորին խաղի ստեղծման ընթացքին: Մենք կրթում ենք Հայաստանի տեխնոլոգիական աշխարհի ապագա առաջատարներին, և Digitec-ն իրենց համար հիանալի փորձառություն է: Սպասում ենք բոլորիդ Մերգելյանի ինստիտուտի տարածքում գտնվող Yerevan Expo ցուցասրահի երկրորդ հարկում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին 10:00-ից մինչև 18:00-ին: [b]Թումո[/b]

Նմանատիպ նյութեր