211652_close_icon
views-count2866 դիտում article-date 18:01 28-09-2016

Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ-ի արտակարգ իրավիճակների խորհրդի նիստը

Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) նիստը: Այդ մասին հաղորդվում է ՀԱՊԿ-ի կայքում: «Սեպտեմբերի 29-ին Երևանում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը, որին կմասնակցի և ելույթ կունենա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նիստում կքննարկվի արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ-ի հակազդման նախագիծը: Նաև օրակարգում են արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելիս միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցերը: Քննարկվելու է նաև Հայաստանի տարածքում հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծումը և հաջորդ տարի ԱԻՀԽ-ում նախագահության հարցը, ինչպես նաև 2017 թվականին անցկացվելիք վարժանքների պլանը: Համակարգող խորհրդի անդամներ են՝ արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարները: 2015 թվականի սեպտեմբերից խորհուրդը նախագահում է Հայաստանը:

Նմանատիպ նյութեր