211652_close_icon
views-count38191 դիտում article-date 22:55 27-09-2016

Արտակարգ իրավիճակ Երևանում. Արտաշիսյան փողոցում էլեկտրասյան տապալման պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքում: Արտաշիսյան փողոցում՝ թիվ 64 հասցեի դիմաց, էլեկտրասյունը, որը նաև հոսանք է մատակարարում տրոլեյբուսին, տապալվել էր գետնին և կաթվածահար արել երթևեկությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժողներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարահային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները և միայն նրանց աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել խոշոր վթարներից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դեպքի վայրում ականատես եղավ նման իրավիճակին մոտ կանգնած ևս մի քանի սյուների, որոնք նույնպես վտանգ են ներկայացնում և կարող են օրերից մի օր տապալվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր