211652_close_icon
views-count3264 դիտում article-date 14:37 27-09-2016

Թուրքիան Գերմանիայից կրկին պահանջել է արտահանձնել երկրից փախած դատախազներին

Թուրքիան երկրորդ բողոքի նոտան է հղել Գերմանիային՝ պահանջելով արտահանձնել երկրից հեռացած դատախազներ Զեքերիա Օզային ու Ջելալ Քարային, հաղորդում է Anadolu-ն։ Ինչպես նշում է կայքը, Օզային ու Քարային թուրքական իշխանությունները մեղադրում են իսլամի քարոզիչ, FETO կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու և հեղափոխության կազմակերպմանը հեռվից մասնակից լինելու մեջ։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ նշված դատախազները կարող են բնակվել Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում։ Անկարան առաջին նոտան հղել էր դեռևս 2015 թվականին։ Վերջիններիս հետաքննել էին 2013 թվականի դեկտեմբերի 17-ին բարձրացած խոշոր կոռուպցիոն սկանդալը, ինչից հետո լքել էին երկիրը։

Նմանատիպ նյութեր