211652_close_icon
views-count75791 դիտում article-date 14:42 05-09-2016

Առեղծվածային դեպք Երևանում. դեսպանատանը հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանատուն են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը հանդիսանում էր ՌԴ քաղաքացի, 52-ամյա Անդրեյ Սմիռնովը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ժամանակավորապես բնակվում էր դեսպանատանը և նրա դին հայտնաբերվել է լոգարանում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր