211652_close_icon
views-count8614 դիտում article-date 12:25 28-08-2016

Օգոստոսի 29-ից կդադարեցվի ավտոբուսային թիվ 34 երթուղու շահագործումը

Հարգելի համաքաղաքացիներ, Ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ից դադարեցվում է նշված երթուղու շահագործումը: Հաշվի առնելով, որ նշված երթուղու ուղեգծում գտնվող Բաբայան փողոցից մինչև Հր. Քոչար փողոցն ընկած հատվածի սպասարկումն ապահովվել է միայն վերոնշյալ երթուղու միջոցով, որոշվել է միկրոավտոբուսային թիվ 65 երթուղու ուղեգծում ներառել նաև տվյալ հատվածի սպասարկումը: [b]Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր