211652_close_icon
views-count7435 դիտում article-date 11:35 28-08-2016

Թուրքիայի Դիարբեքիր օդանավակայանը ենթարկվել է հրթիռակոծման

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր օդանավակայնը հրթիռակոծման է ենթարկվել: Այս մասին հայտնում է թուրքական Dogan գործակալությունը: Աղբյուրի պնդմամբ՝ հրթիռակոծությունն իրականացրել են քրդական ուժերը: Օդանավակայանի ուղևորներն ու աշխատակազմը կրակոցներից ապաստանել են օդանավակայանի տերմինալում: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Նշենք, որ Դիարբեքիր քաղաքը Թուրքիայի խոշոր քաղաքներից մեկն է, որի բնակչության մեծ մասը քրդեր են կազմում:

Նմանատիպ նյութեր