211652_close_icon
views-count69029 դիտում article-date 17:52 25-08-2016

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր. դեպքի վայր են ժամանել տարածքի ոստիկանապետը, ՃՈ վաշտի հրամանատարն ու տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արագածավան գյուղի վարչական տարածքում Mitsubishi Pajero մակնիշի 13 AՏ 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի Թալինի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, Թալինի ոստիկանների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արմավիր բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով գազաբալոնը պոկվել և շպրտվել է ավտոմեքենայից, մեքենան էլ մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ ապայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղեկալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վար են ժամանել մեծ թվով քննիչներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ է, ով պայմանագրային զինծառայող էր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր