211652_close_icon
views-count88934 դիտում article-date 11:00 25-08-2016

Արտակարգ և զավեշտալի դեպք Կոտայքի մարզում. 3 տարեկան ձին հայտնվել է հանգստյան տան 5-րդ հարկի պատշգամբում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի «Արցախ» հանգստյան տան 5-րդ հարկի պատշգամբ ձի է մտել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Հայկ Ասատրյանի և հերթափոխի պետ Ժիրայր Խոջոյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները գյուղացիների օգնությամբ հատուկ ճոպանների միջոցով գրեթե 1 ժամ չարչարվելով՝ կարողացան ձիուն անվտանգ 5-րդ հարկից իջեցնել բակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 3 տարեկան ձին պատկանում է Արզականի բնակիչ Արմեն Եղիազարյանին։ Իսկ նշված հանգստյան տունը կիսակառույց ու ամբողջովին վթարային է։ Գյուղացիներն էլ ասում էին, որ մի քանի հարկեր ծառայում են որպես խոշոր եղջերավոր անասունների համար «հանգստավայր»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր