211652_close_icon
views-count104040 դիտում article-date 12:15 28-07-2016

ՇՏԱՊ. Վանդալիզմ Դիլիջանում. հեղինակները ասում են, որ դա կատարել են քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի «դաբրոյով». ո՞ւր է նայում Տավուշի «մեծն» մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ այս օրերին հանրապետությունը ցնցված է երևանյան դեպքերից, Դիլիջան քաղաքում մի իսկական վանդալիզմ է կատարվել: Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքի Կալինինի փողոցին հարակից գերեզմաններում անհայտ անձինք մի իսկական ծառերի սպանդ են իրականացրել. մոտ 25-ից ավելի հաստաբուն առողջ եղևնիներ հիմքից կտրվել են: Դիլիջանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Թուրքը, որ թուրք է, գերեզմաններում նման վանդալիզմ չի իրականացնում: Իսկ մեզ մոտ, ըստ կտրողների հայտարարության, քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի դաբրոյով սկսել են ոչնչացնել մի ամբողջ բնություն»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ծառերը տապալելու հետևանքով վնասվել են անգամ մի քանի գերեզմանների ճաղավանդակներ, տապանաքար և շիրմաքար: Տեղի ունեցած վանդալիզմի մասին արդյո՞ք ոստիկանությունը տեղյակ է, բնակիչները չգիտեն, սակայն արդարացիորեն բարձրաձայնում են, որ եթե Դիլիջանի քաղաքապետը թույլատրել է նման վանդալիզմ իրականացնել, ապա կարելի է այդ քաղաքապետին քրեական պատասխանատվության ենթարկել և մի երկար ու ձիգ տարիներ «ուղևորություն տալ դեպի կալանավայր»: Կարծում ենք՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը պետք է հետևություններ անի և խիստ պատասխանատվության ենթարկի քաղաքապետին ու ծառերը սպանդի ենթարկած անձանց, հակառակ դեպքում կստացվի, որ մարզպետը հովանավորում է ծառերի սպանդ կատարողներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր