211652_close_icon
views-count5315 դիտում article-date 12:30 27-07-2016

Մայրաքաղաքում ապամոնտաժվում են օրենսդրությանը հակասող գովազդային վահանակները

Մայրաքաղաքի շենք-շինություններին տեղադրված ապօրինի, ինչպես նաև օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման գործընթացը պարբերական բնույթ է կրում: Այս ուղղությամբ ներկայում աշխատանքներ են ծավալվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության, ՀՀ լեզվի պետական տեսչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների համագործակցության արդյունքում: Իրավախախտների նկատմամբ կազմվում են վարչական արձանագրություններ: 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալներով մայրաքաղաքում ապամոնտաժվել է 131 ապօրինի գովազդային ցուցանակ, 28-ը համապատասխանեցվել է գործող օրենսդրությանը:

Նմանատիպ նյութեր