211652_close_icon
views-count33876 դիտում article-date 19:25 18-07-2016

Խոշոր ավտովթար Երևանում․ 34-ամյա վարորդը քարով բարձած ЗИЛ-ով կողաշրջվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ 34-ամյա Արգամ Հակոբյանը, Բագրատունյաց փողոցի թիվ 24 շենքի դիմաց իր վարած «ЗИЛ ММЗ» 45 02 մակնիշի, 28 OU 463 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ պայմաններում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է օգնությունից, քանի որ ինքը չի տուժել։ Վթարի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է և թափքում բարձված քարը թափվել ու փակել է ճանապարհը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, 6-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Վահագ Վիրաբյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է մեքենայի տեխնիկական անսարքությունը։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր