197545 դիտում
09:00 08-07-2016
Դաժան ու սահմռկեցուցիչ սպանություն Երևանում. 31-ամյա փեսան կացնահարելով սպանել է զոքանչին, իսկ բժիշկները պայքարում են կնոջ և աներոջ կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի 7-րդ շենքի 1-ին բնակարանի մոտ կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 58-ամյա Կարինե Մանսուրյանի դին՝ կացնահարված վիճակում:
Պարզվել է նաև, որ նույն հասցեից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը: Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ոստիկաններն ու քննիչները մուտքի մոտ հայտնաբերել են արյունոտ կացին և ձեռքի կտրած մատ: Սպանության վայրից 1 փողոց այն կողմ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Opel մակնիշի 34 PD 763 համարանիշի ավտոմեքենան, որը սպանություն կատարողը օգտագործում է որպես տաքսի:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին. «Լավ ա՝ Շենգավիթի ոստիկաններն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի աշխատակիցները շուտ էկան ու կարողացան բռնել սպանվածի գազազած փեսային, թե չէ, կնոջն ու աներոջն էլ էր սպանելու, ոչնչի առաջ չեր կանգնում: Հարևաններով մի կերպ էինք պահում, մինչև հասան ոստիկանները»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Սարոյանի որոշմամբ ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչ, 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 2-րդ մասի կետերով:
Հարևանները նշում էին նաև, որ այս ընտանիքում կռվախնձորը եղել է երեխան, քանի որ Վ. Մարտիրոսյանն ու Թ. Մանսուրյանը ամուսնալուծվել են, իսկ Վ. Մարտիրոսյանը մի քանի անգամ նրանց նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ է կատարել, ու անգամ քննչական բաժինը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել է Շենգավիթի դատարան, սակայն դատարանը ազատ է արձակել ու հարևաններն արդարացիորեն բարձրաձայնում էին նաև՝ ասելով. «Այս սպանության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Շենգավիթի դատարանը, քանի որ, եթե կալանավորեին նախորդ հանցանքների համար, ապա այսօր այս դաժան ու սահմռկեցուցիչ դեպքը տեղի չէր ունենա»:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հաշվի առնելով hանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայր են ժամանել նաև Շենգավիթի դատախազության դատախազներ Արմեն Չիչոյանն ու Արսեն Մարգարյանը:
Կասկածյալ, 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը
[img]/ups/images/0962130001467955381670742.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2224 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)