211652_close_icon
views-count3847 դիտում article-date 19:30 02-07-2016

Civil voice-ը իրականացրեց «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» խորագրով ակցիան

Civil voice հասարակական կազմակերպությունն այսօր Կարապի լճի շրջակայքում կազմակերպել էր «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» խորագրով ակցիա: Մի շարք ակտիվիստներ և ակտիվիստուհիներ ակցիային եկել էին զինվորական համազգեստներով և հայոց Եռագույնի գույներով փուչիկներով՝ Ռուբեն Հախվերդյանի երաժշտության տակ: Իսկ երիտասարդներից մի քանիսը նույնաբովանդակ գրություններով և հայ զինվորների լուսանկարներով պաստառներ պահած՝ ցանկանում էին անցուդարձ անողներին ներշնչել, որ ոչ միայն պետք է համախմբվել հայկական բանակի շուրջ, այլև ցույց տալ, որ մեր բանակը կարեկցանքի կարիք չունի: «Որովհետև սա հաղթանակած, հզոր բանակ է, տարածաշրջանում իր կայուն դիրքն ու դերը ունեցող, և մեր մեծագույն խնդիրն է՝ այսօր զինվորին, որը սահմանին կանգնած՝ պաշտպանում է մեր անվտանգությունը, ցույց տանք, որ մենք անդադար նրա հետ ենք, պատերազմ կա՞, չկա – մտահաղացման իմաստը ներկայացրեց Civil voice ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը: Ըստ նրա՝ բանակին պետք է սատարել ոչ միայն պատերազմի, այլև խաղաղության օրերին: Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ հասարակության 30 ընտանիքից 1—15-ը առնչվում են բանակին. այստեղ ծառայում են մեր եղբայրները, մեր որդիները, հայրերը, քեռիներն ու հորեղբայրները: Սա կազմակերպության թվով վեցերորդ ակցիան է բանակի թեմայով:

Նմանատիպ նյութեր