211652_close_icon
views-count58170 դիտում article-date 17:48 02-07-2016

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանի հիվանդանոց է տեղափոխվել 7-ամյա երեխայի դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևանի հիվանդանոց է տեղափոխվել 7-ամյա աղջկա դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացած երեխան Երևանի բնակիչ 7-ամյա Ալվարդ Ափոյանն է, ով ջրահեղձ է եղել Սևանա լճին հարակից լողավազաններից մեկում։ Այս պահին ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ՝ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ պարզում են դեպքի հանգամանքները։ Մանրամասները՝ քիչ ուշ։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր