211652_close_icon
views-count24438 դիտում article-date 00:33 02-07-2016

Գավառի ոստիկանները գողության վայրում վնասազերծեցին գողերին. հայտաբերվել է գողունը

Երեկ` հուլիսի 1-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` գողություն կատարելու կասկածանքով Գավառի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, 27-ամյա Հրաչյա Մանուկյանին, Երևան քաղաքի Սարի Թաղի 3-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Սողոմոնյանին, Աբովյան քաղաքի բնակիչ Սասուն Մելքոնյանին և Նորակերտ գյուղի բնակիչ, 30-ամյա Վազգեն Մալայանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս այսօր Գավառ քաղաքի Ազատության փողոցի 35 շենքի 31 բնակարանից գողություն կատարելուց հետո փորձել են հեռանալ գողության վայրից, սակայն ոստիկանները օպերատիվորեն հասնելով նշված շենք` կարողացել են նրանց բռնել: Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանները անգամ հետապնդել են նրանց և հետապնդման ժամանակ նրանք իրենց մոտի եղած պայուսակը փորձել են շպրտել, սակայն դա նրանց նույնպես չի հաջողվել: Պայուսակում հայտնաբերվել է մեծ թվով փականներ բացելու բանալիներ, ձեռնոցներ և այլ իրեր: Գողության վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա էլ հայտաբերվել է Opel մանկնիշի 30 ՕՕ 729 համարանիշի ավտոմեքենան, որով հանցագործները եկել էին Գավառ` իրենց սև գործը կատարելու: Գ. Շամշյանի տեղեկություններով` վերջիններս խոստովանել են և հայտնել, որ Opel-ը իրենք շահագործում են օրավարձով: Գ. Շամշյանի տեղեկություններով` բնակարանային գուղություն կատարողները բոլորն էլ նախկինում եղել են դատապարտված, այդ թվում` կողոպուտի, գողությունների և թմրամիջոցներ պահելու համար: Գողերին վնասազերծելու ոստիկանական օպերացիան ղեկավարել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը և Գավառի ոստիկանապաետ Ալեքսանդր Մկրտչյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի պետ Աքսել Մանուկյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի անդամ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թորգոմ Չյանդոյանի կողմից քառյակը ձերբակալվել է: Ոստիկաններն ու քննիչները ունեն լուրջ կասկածներ, որ քառյակը նմանատիպ բազմաթիվ գողություններ է կատարել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` հայտնաբերվել են նաև նրանց կողմից թալանված տան գողունը` մատանի և ականջօղեր, իսկ թալանված տան տերը 15 տարի է` իր ընտանիքի անդամների հետ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր