211652_close_icon
views-count1021 դիտում article-date 12:16 01-07-2016

Սլովակիան առաջին անգամ գլխավորել է ԵՄ խորհուրդը

Հուլիսի 1-ից Եվրամիության խորհրդի նախագահությունը սահմանված 6-ամսյա ժամկետով սկզբունքով առաջին անգամ ստանձնում է Սլովակիան, հաղորդում է BBC-ն: Նշենք, որ Սլովակիան ԵՄ-ին է անդամակցել վաղուց՝ 2004 թվականից, սակայն միայն նոր է կառույցի նախագահությունը ստանձնում: Այդ երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիղոն հայտարարել է, որ պնդելու է բազմաթիվ հարցերում համաեվրոպական քաղաքականության վեկտորի փոփոխություն իրականացնել, քանի որ, ըստ նրա, ներկայիս քաղաքականությունը անարդյունավետ է գործում: Առաջին հերթին, դա վերաբերում է միգրանտներին: Նա նաև մեկնաբանել է Brexit-ի հարցը՝ առաջարկելով ԵՄ առաջնորդներին ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել այս տարվա սեպտեմբերին Բրատիսլավայում:

Նմանատիպ նյութեր