211652_close_icon
views-count52170 դիտում article-date 10:50 30-06-2016

Պարզվել է Երևանյան լճում ջրահեղձ եղած երիտասարդ տղայի ինքնությունը. նա մասնագիտությամբ բարմեն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հունիսի 28-ին Երևանյան լճում դժբախտ պատահարի հետևանքով ջրահեղձ եղած երիտասարդ տղայի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Հարավ-Արևմտյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Արման Մարգարյանն էր, ով աշխատում էր Երևանում գործող ակումբներից մեկում՝ բարմեն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/28/89106/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 28-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացի է ջրահեղձ եղել: Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանները, փրկարարներն ու քննիչները Երևանյան լճի ափի մոտ գտնվող փայտե կառամատույցի վրա հայտնաբերել էին երիտասարդ տղայի բաճկոն, կոշիկներ, գումար, բանալիներ և այլ իրեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդ տղան իրեն նետել էր ջուրը, ինչի պատճառով էլ ջրահեղձ էր եղել, սակայն այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր