211652_close_icon
views-count1810 դիտում article-date 13:35 27-06-2016

Ուկրաինայում մեկնարկել են Rapid Trident 2016 զորավարժությունները

Լվովի Յավորովի պոլիգոնում մեկնարկել են Rapid Trident 2016 զորավարժությունները՝ մասնակցությամբ ԱՄՆ-ի և Ուկրաինայի զինվորականների, հաղորդում է Interfax Ukraine-ը: Մեկնարկի հանդիսավոր արարողությունը անցկացվել է Ստարիչի գյուղում տեղակայված պոլիգոնում: Նշվում է, որ համատեղ զորավարժություններին ներգրավված է 1800-ից ավելի զինվորական աշխարհի 13 երկրներից: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ մարտական պատրաստվածության հարցով «Հյուսիս» օպերատիվ հրամանատարության գնդապետ Էդուարդ Մոսկալևի խոսքով՝ նման հզոր միջոցառումը վկայում է Ուկրաինայի՝ որպես ժողովրդավարական պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պայքարի հարցում միջազգային օժանդակության մասին:

Նմանատիպ նյութեր