211652_close_icon
views-count96661 դիտում article-date 09:51 26-06-2016

Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 2 վիրավոր. մահացածի անունով Ջաբրայիլում պոստ էին կառուցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Երևանյան խճուղի 2-րդ տան բնակիչ, 27-ամյա Ռոման Բուդաղյանը Երևան- Էջմիածին ավտոճանապարհի մայրաքաղաքային խճուղու թիվ 39 հասցեի դիմաց իր վարած «Պրիստիժ» տաքսի ծառայությանը պատկանով BYD մակնիշի 33 ՏP 484 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արգելապատնեշին բախվելուց հետո հարվածել է նշված հատվածում կայանված Երևանի Նոր Նորք 8-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Սուրեն Առաքելյանի կողմից շահագործվող Mitsubishi մակնիշին 41 RR 444 համարանիշի ավտոաշտարակին: Վթարի հետևանքով ավտոաշտարակի վրա այդ պահին աշխատանքներ կատարող, Երևան քաղաքի Անդրանիկի 11 շենքի բնակիչ 24-ամյա Գոռ Անդրիասյանը և BYD մակնիշի վարորդ Ռ. Բուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջների խումբը` 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների և Ազգային ժողովի պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի օգնությամբ BYD-ի միջից դուրս են բերել ուղևոր, Արմավիր մարզի Այգեկ գյուղի 6/1 փողոցի բնակիչ, 31-ամյա Մառլեն Պետրոսյանին: Վերջինս Աստղիկ բժշկական կենտրոն տղափոխվելուց կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով ` մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարահատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էն, որ մահացածը գյուղում հարգված էր, մասնակցություն է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ազերի ճիվաղների դեմ կռվում և անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մեխակավանի դիրքերում (նախկին Ջաբրայիլում) իր անունով պոստ են կառուցել և ափսոսում էին, որ անհեթեթ մահով գնաց: Քննիչի հանձանարականով Mitsubishi –ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա սթափ է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր