211652_close_icon
views-count35547 դիտում article-date 10:44 14-06-2016

Արտակարգ ու լարված իրավիճակ Զովունի գյուղում. գրեթե ողջ գյուղը ապրում է ահաբեկված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է` Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչները ահ ու սարսափի մեջ են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին` ասելով. «Գազազած շները երեկոյան և կեսգիշերին մի իսկական պատուհաս են դարձել մեզ համար: Մութն ընկնելուն պես, վախենում ենք, թե' մեծահասակներով, թե' երեխաներով դրսում մնանք, քանի որ ամեն վայրկյան կատաղած շները կարող են հարձակվել մեր վրա: Քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին, որ էդ թափառող շների դեմն առնեն, սակայն իրենք չեն մտածում մեր մասին ու սկի «շան տեղ էլ չեն դնում» մեզ»: Այսօր` հունիսի 14-ին, մի քանի մարդաբոյ շներ հարձակվել են 1-ին փողոցում գառներ պահող 71-ամյա Սուրիկ Ավդալյանի գառների վրա: Մի քանի գառներ սատկել են, մի քանիսին էլ էն օր են գցել ` վնասելով դմակներն ու պարանոցները, որ էդ գառնելրը ապրելու պիտանի չեն: -Ես հրաշքով պրծա,- իր հուզմունքը հազիվ զսպելով, պատմում է Ս. Ավդալյանը,- լավա ախպերս հասավ, թե չէ էդ կատաղած շները ինձ էլ էին հոշոտելու: Ինչ կլինի, գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները մի քիչ խիղճ ունենան ու էդ շների հարցերը լուծեն: Իսկ 2 օր առաջ Սուրենի եղբայրը մի կերպ է երեխաներին փրկել գազազած շներից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ գառները Ս. Ավդալյանը վերցրել էր մի քանի քաղաքացիներից, որպեսզի պահի, վաճառի ու այդ քաղաքացիների գումարը տա, իսկ մի քանի դրամ էլ , եթե մնա իրեն, հիմնականում այն ուղղելու էր կնոջ` շաքարային դիաբետով հիվանդ 65-ամյա Կյաժեն Ավդալյանի բուժման համար: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Կոտայքի մարզպետարանը` Բնապահպանության նախարարության հետ համատեղ, խնդիրը կլուծեն, հակառակ դեպքում` չի բացառվում, որ մի օր էլ շների հարձակումները մարդկային կյանք կարժենան: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր