211652_close_icon
views-count42571 դիտում article-date 15:16 06-09-2019

Լարված իրավիճակ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում. նոր ջրագծից ջրի արտահոսք է սկսվել ու ողողել ողջ գյուղը. բնակիչները պահանջում են շինընկերությունից շտապ վերացնել խնդիրը, այլապես կփակեն Արթիկ-Ապարան ավտոճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Նորաշեն գյուղի բնակիչները ոտքի են ելել՝ նախազգուշացնելու, որ կրկին փակելու են Արթիկ-Ապարան ավտոճանապարհը, եթե ոչ իրենց մեղքով գյուղում նոր ջրագծի առաջացրած խնդրին շուտափույթ լուծում չտրվի։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասացին, որ խմելու ջրագիծն անցկացրել է «Վահրադյան Շին» ընկերությունը։ Սակայն աշխատանքները թերի են կատարվել, սահմանված նորմերին ոչ համապատասխան, ինչի հետևանքով էլ մի քանի հատվածներում ջրի արտահոսք է սկսվել ու ջուրն անխնա ողողել է ողջ գյուղը։ Նրանք նաև հայտնեցին, որ նոր ջրագծով մատակարարվող ջրի օգտագործման հետևանքով ներկա պահին գյուղի մի քանի երեխաներ գտնվում են հիվանդանոցում։ Ընկերությունում զանգերին չեն պատասխանել, և գյուղին ստիպված օգնության է հասել «Վեոլիա Ջուր» ընկերությունն ու կատարել ջրագծի վերանորոգման աշխատանքներ, սակայն այդ աշխատանքները վերահսկող «Վեոլիա Ջրի» Արթիկի մասնաճյուղի պատասխանատու Մխիթար Հունանյանի հրահանգով դադարեցվել է ջրամատակարարումը, քանի որ աշխատանքները չափանիշներին չեն համապատասխանում։ Հավելեց, որ ջրագիծը պետք է անցկացվեր 1 մ 50 սմ խորությամբ, սակայն ընկերությունն «ալարել է ևս 1 մետր ավել փորել» և ջրագիծն անցկացվել է, կարելի է ասել, մակերեսորեն, իսկ ձմռանը ջուրն ուղղակի սառելու է խողովակի մեջ և էլ ավելի մեծ խնդիրներ է ստեղծլու նորաշենցիների համար։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր