211652_close_icon
views-count61055 դիտում article-date 10:54 11-06-2016

Խոշոր չափի գողություն Երևանում. հափշտակել են հայտնի գործարարին պատկանող ձվի տեսքով 3 թանկարժեք հուշանվեր

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչ Ներսիսյանի կողմից ապօրինի բնակարան մուտք գործելու եղանակով խոշոր չափի գողություն կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` հունիսի 10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հայտարարություն է տվել Երևան քաղաքի Վահագն Դավթյան 29 փողոցի 7-րդ տան բնակիչ, 60-ամյա Սեդա Մելիքսեթյանը և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք 2-րդ հարկի պատշգամբից մտնելով տուն` գողացել են ձվի տեսքով 3 թանկարժեք հուշանվեր և Սամսունգ տեսակի բջջային հեռախոս: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Բարսեղյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության վաժնի պետ Արմեն Գասպարյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու և գողունը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված տունը պատկանում է հայտնի գործարար «Ֆլեշի Բարսեղ» մականվամբ Բարսեղ Բեգլարյանին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր