211652_close_icon
views-count42974 դիտում article-date 22:40 10-06-2016

Արտակարգ դեպք Երևանում․ 24-ամյա երիտասարդը «Պրոմեթեյ» բանկում «դեբոշ» է սարքել ու հարձակվել ծառայություն կատարող ոստիկանի վրա

Հայաստանի քննչական կոմիտեի, Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ երեկ՝ հունիսի 9-ին, ձերբակալվել է Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի 34 շենքի բնակիչ 24-ամյա Մարտին Փաշիկյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ,նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում Մ․ Փաշիկյանը Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 32/8 հասցեում գործող «Պրոմեթեյ» բանկում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ։ Տեղում ծառայություն կատարող Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկանության ծառայող 29-ամյա Գագիկ Աթոյանը հորդորում է Մ․ Փաշիկյանին, որպեսզի բանկի բնականոն աշխատանքը չխաթարի, սակայն Մ․ Փաշիկյանը ոստիկանության աշխատակցի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ՝ ձեռքերով հարվածում է ոստիկանի դեմքին

Նմանատիպ նյութեր