211652_close_icon
views-count52248 դիտում article-date 21:58 05-06-2016

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետը «BMW»-ով գլորվել է ձորը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Բազում գյուղի Սիվաշավան 9-րդ շենքի բնակիչ, 32-ամյա Ալբերտ Մկրտչյանը իր վարած «BMW» մակնիշի 34 NO 092 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդ Ա․ Մկրտչյանն ու ուղևոր՝ Բազում գյուղի Սիվաշավան 9 շենքի բնակիչ՝ 30 -ամյա Արթուր Խաչատրյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց։ Վիրավորներին ձորից դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարաները քաղաքացիների օգնությամբ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի, 1-ին դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Ա․ Մկրտչյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասի N գումարտակի շտաբի պետ՝ կոչումով մայոր է , իսկ Ա․ Խաչատրյանը նույն զորամասում որպես դասակի հրամանատար՝ կոչումով ավագ լեյտենանտ է ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկերները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր