211652_close_icon
views-count30282 դիտում article-date 16:21 03-06-2016

Բացառիկ բարեգործական աշխատանքներ՝ Երևանում. վաստակավոր բժիշկներ, բարերարներ Եսայանների ընտանիքը հերթական անգամ ապացուցում է, որ իրենք ժողովրդի մասնիկն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է, ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի կինը՝ ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Սառա Եսայանը և, ընդհանրապես, Եսայանների ընտանիքը հսկայածավալ կապիտալ վերանորոգման աշխատանքներ են սկսել դեռ ԽՍՀՄ տարիներից գործող Երևանի Հ. Ներսիսյան փողոցի 7/1 շենքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#EF2929]այդ շենքը մոտ 45 տարի շահագործվել է որպես թիվ 8-րդ բուժմիավորում և երկար տարիներ Կ. Եսայանը աշխատել է այդ բուժմիավորումում՝ որպես գլխավոր բժշկի փորձագիտական գծով տեղակալ, իսկ 2003-2004 թվականներին այն անվանափոխվել է «Դավիթ Անհաղթ» բժշկական կենտրոն, որտեղ նույնպես աշխատել է տնօրենի փորձագիտական գծով տեղակալ, իսկ 2004-2014 թվականներին եղել է «Դավիթ Անհաղթ» ԲԿ-ի ԲՓՀ-ի նախագահը: Նրա մահից հետո կոլեկտիվը խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի պոլիկլինիկան վերանվանվի Կ. Եսայանի անվամբ: Կ. Եսայանը իր մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է բազում պարգևների, խրախուսանքների, շնորհակալագրերի, շքանշանների: Եսայան ամուսինները բազմաթիվ բարեգործական նվիրատվություններ են կատարել, որոնց ցանկն այնքան շատ է, որ չգիտես՝ ինչը ներկայացնես: Ամուսինները նվիրատվություն են կատարել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի՝ Երևանում կառուցվող տուն-թանգարանի հիմնադրամին, Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին, Երևանում կառուցվել է Ֆ. Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է նաև Նանսենի հսկա արձանը: Թանգարանի տարածքում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ իր երիցատնով, սրբաքանդակ արձաններով, Գրիգոր Լուսավորչի Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշարձան-կոթողը, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքար, 88-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար, Վարդան Մամիկոնյանի, Արցախը խորհրդանշող պապիկ-տատիկի արձանները, Մեսրոպ Մաշտոցի, Հակոբ Մեղապարտի, առաջին տպագիր գրքի, լրագրողի բրոնզե արձանը, որը խորհրդանշում է անկախ, անկաշառ ու հայրենիքի նվիրյալի կերպարը և մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը՝ սկսած 1980 թվականի հայտնի իրադարձություններից, հայ ազգի բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի արձանը և այլ խաչքարեր: [/color] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը առաջիկայում կներկայացնի Կ. և Ս. Եսայանների և նրանց ընտանիքի անդամների կատարած հայրենանվեր հսկայական աշխատանքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որտեղ շնորհիվ բարերար ամուսինների, գյուղերում դադարել է արտագաղթը: Քաղաքապետարանն ու ավագանին բավարարել են կոլեկտիվի խնդրանքը և այն վերանվանվել է Կ. Եսայանի անվան պոլիկլինիկա: Շենքը, որպես այդպիսին, ամբողջովին վտանգ էր ներկայացնում իրենից և Եսայանների ընտանիքի կողմից այն ամբողջովին վերանորոգվում է հիմնովին՝ հիմքից մինչև տանիք: Ներսի հարկերի առաստաղները ամբողջովին եղել են բաղդադից: Հարկերում քայլելիս լսվում էր հատակի ճռռոցը ու շատ մարդիկ մտածոմ էին, որ՝ հեսա փլուզում է տեղի ունենալու: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Եսայանների ընտանիքը պոլիկլինիկան ամբողջովին վերանորոգելու վրա ներդրել է նվազագույնը 110 մլն ՀՀ դրամ: Ի դեպ, առանձնահատուկ է Եսայանների ընտանիքի առաջադրած պայմանները, թե որ դեպքում են պատրաստ կատարել նվիրաբերություն, ինչը Եսայանների կողմից արտացոլվել է քաղաքապետ Տ. Մարգարյանի որոշմամբ: Այն է՝ որ շենքը բացառապես օգտագործվելու է որպես պոլիկլինիկա, ընկերության բաժնետոմսերը երբեք չպետք է օտարվեն, չգրավադրվեն կամ երրորդ անձանց իրավունքներ չվերապահվեն, վարձակալության չտրվի և, որ, ամենակարևորն է, ոչ մի փոփոխություն չկատարվի դիզայնի առումով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում պոլիկլինիկայի հարևանությամբ բնակվողները, այդ թվում, տարեցները, ասում էին. «Այսօր, ի տարբերություն շատ ներդրողների ու ներդրումային ծրագրերի, ովքեր պետական սեկտորում որևէ ցանկացած ներդրում կատարելու դեպքում նախապայման են դիտում տվյալ կառույցից մասնաբաժին սեփականաշնորհելու հանգամանքը, ինչը բնականաբար հետապնդում է բիզնես շահեր, ապա Եսայան ընտանիքի դեպքում ուղիղ հակառակն է՝ բարերար ամուսինների և նրանց զավակների նախապայմանները ուղղված են միմիայն բուժհաստատության ներկայիս կարգավիճակի ամրագրմանը և բուժանձնակազմի պահպանմանը՝ զերծ որևէ շահույթ հետապնդելու դիտումից, ինչը մեր կյանքում եզակի երևույթ է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս հերթական նախաձեռնությունը երջանկահիշատակ բարերար Կ. Եսայանի պատգամն է եղել, որ իր կոլեկտիվը կարողանա աշխատի և մարդկանց առողջություն պարգևի աշխատանքային բավարար պայմաններում: Իսկ կոլեկտիվն էլ ասում էր. «Մենք՝ հավատարիմ Հիպոկրատի երդմանը, պրոֆեսիոնալ աշխատանքի ու մարդկային հատկություններ ցուցաբերելու շնորհիվ երջանկահիշատակ Կ. Եսայանի անունը բարձր ենք պահելու ու վստահ ենք՝ այս պոլիկլինիկան տարիկներ շարունակ լինելու է մայրաքաղաքում հայտնի բազմաթիվ պոլիկլինիկաների առաջատարների ցանկում»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը ասում էր. «90-ական թվականների հայտնի մութ ու ցուրտ տարիներին Կ. Եսայանի շնորհիվ ոչ մի ծառ չկտրվեց պոլիկլինիկայի տարածքից, ու հիմա այգին բարեկարգվելուց բացի, այնտեղ տեղադրվելու են նաև նստարաններ՝ այցելուների համար և տեղադրվելու է նաև ցայտաղբյուր»: [b]ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայաններ [/b][img]/ups/images/0158382001464957155287820.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր