211652_close_icon
views-count82943 դիտում article-date 09:02 31-05-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի «Եղնիկներ» առաջնագծից. առյուծ-զինվորներն ու Արցախի բանակի սպաները սահմանը անառիկ են պահում

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան հայտնի դեպքերից հետո է’լ ավելի է ուժեղացվել սահմանի պաշտպանությունը, քանի որ ազերի թափթփուկ ճիվաղները նենգորեն ամեն վայրկյան փորձում են իրենց կեղտոտ ոտքը մտցնել Արցախ աշխարհ: Արցախի հայտնի «Եղնիկներ» պաշտպանական դիրքերում ամուր ու խրոխտ կանգնած իրենց ծառայությունն են կատարում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անգամ ձյունն ու անձրևը չի խանգարում, որպեսզի սահմանի պաշտպանությունը կատարվի բարձր մակարդակի: Ինչքան էլ սպաներն ու կամավորականները ասում են, թե 18 տարեկան զինվորը իրենցից դուխով են կանգնած սահմանին ու իրենց կարիքը չեն զգում, սակայն ժամկետային զինծառայողները նշում էին, թե նրանց ներկայությունն ավելի է դուխավորում ու ամրապնդում նրանց ու 90-ական թվականներին Արցախ աշխարհում հաղթանականեր կերտած զինվորներից շատ բան են սովորում: «Մեր ծնողներին, քույրերին, եղբայրներին, ընկերներին ու սիրած աղջիկներին ասում ենք, որ հպարտորեն ենք պաշտպանում սահմանը և է'լ ավելի ենք հպարտանում, երբ իմանում ենք, որ հայությունը թիկունքում ինչով կարողանում` օգնում ու սատարում է մեզ»: Որոշներն էլ անկեղծանում էին` ասելով. «Եթե թույլ տան` շատ տարածքներ կազատագրենք, որտեղ մեր դիրքերն է'լ ավելի կամրապնդվեն, ինչի համար էլ թշնամին ու նրան հովանավոր պետությունները մատ … կլինեն»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն էին հայտնում նաև «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի ընտանիքի անդամներին, որոնց պատկանող «Մանուկյան և որդիներ Շինմարկետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գրեթե ամեն շաբաթ առաջնագիծ զինվորներին միշտ ուղարկել եւ ուղարկում են ծանրոցներ, որոնք զինվորներին այս օրերին շատ են անհրաժեշտ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը` «Եղնիկներ» զորամասի առաջնագծից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 301+
301+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր