211652_close_icon
views-count3363 դիտում article-date 20:16 30-05-2016

Մերձմոսկովյան Ժուկովսկիում բացվել է Մոսկվայի 4-րդ միջազգային օդանավակայանը

Մերձմոսկվայի Ժուկովսկի քաղաքում բացվել է Մոսկվայի 4-րդ միջազգային «Ժուկովսկի» օդանավակայանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Բացման արարողությանը ներկա է գտնվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: 17,6 հազար քմ տարածքով օդանավակայանը տարեկան 2 մլն ուղևոր կսպասարկի, իսկ մինչև 2020 թ-ը օդանավակայանը 10 հազար աշխատատեղ կապահովի: Օդանավակայանը կգործի հունիսի կեսից:

Նմանատիպ նյութեր