211652_close_icon
views-count46397 դիտում article-date 14:28 26-05-2016

Սահմանամերձ Բերդավան գյուղում հնչեց դպրոցական «Վերջին զանգը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցում այսօր՝ մայիսի 26-ին հանդիսավորությամբ նշվեց «Վերջին զանգը»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բերդավանը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա և անցած աշնանը ենթարկվել էր արկակոծության, որին զոհ էին գնացել գյուղի 2 խաղաղ բնակիչներ: Հենց այդ օրերին գյուղի 137-ամյա պատմություն ունեցող միջնակարգ դպրոցում առաջին անգամ դասերը ընդհատվեցին: Դպրոցի 42 շրջանավարտներ շնորհակալության, հրաժեշտի խոսքեր ձոնեցին ուսուցիչներին: Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Այսօր հնչած ցանկացած խոսք, երգ, տող, նոտա հուզիչ է ու աննկարագրելի թանկ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին համայնքի բնակիչներ, վաստակաշատ մանկավարժներ, զինվորականներ, հյուրեր: Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիներ հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում: Այդ 12 տարիներն ամփոփվում են վերջին զանգի արարողությամբ: Այդ օրը յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվում դպրոցականի հոգում ու ժպիտը թախիծի հետ` շնորհակալության, հրաժեշտի խոսքեր է նա ձոնում ուսուցիչներին և հենց այդ օրն են պատանիները հասկանում, որ իրենց առջև նոր, ավելի պատասխանատու շրջան է բացվում, որից մեծապես կախված է նրանց ապագան: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 485+
485+

Նմանատիպ նյութեր