211652_close_icon
views-count21887 դիտում article-date 15:49 05-05-2016

Ինչո՞ւ էր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ացելել Տավուշի մարզ, մասնավորապես Վանո Սիրադեղյանի ծննդավայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ՝ մայիսի 4-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Վարչապետի առաջին կանգառը եղել է Նոյեմբերյանում, որտեղ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է համայնքի բնակիչներին, պատասխանել նրանց հուզող հարցերին, ծանոթացել առկա խնդիրներին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները եղել և շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետի խոսքով՝ պետությունն իրականացնելու է ինչպես սոցիալական խնդիրների լուծմանը, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր: Նոյեմբերյանցիները բարձրացրել են Նոյեմբերյանը սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելու հարցը, ինչը նրանց հնարավորություն կտա օգտվել կառավարության սահմանած մի շարք արտոնություններից: Հովիկ Աբրահամյանը խոստացել է սեղմ ժամկետում հարցը քննարկել կառավարությունում: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ բնակիչների մտահոգություններին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հայկական զինուժը վստահորեն վերահսկում է իրավիճակը և պատրաստ է հակառակորդի հնարավոր ագրեսիայի դեպքում արժանի հակահարված հասցնել: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը կարևորել է ապրիլյան իրադարձությունների օրերին հասարակության, քաղաքական ուժերի համախմբումը մեկ ընդհանուր նպատակի շուրջ: Վարչապետն այցելել է նաև Ոսկևան, Զորական և Կոթի համայնքներ, հանդիպել տեղի բնակիչներին, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են ճանապարհների, ուսումնական հաստատությունների վերանորոգմանը, գազատարի ներքին ցանցի կառուցմանը և այլն: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քննարկել բարձրացված հարցերը և կառավարություն ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+

Նմանատիպ նյութեր